
Համագործակցություն մեզ հետ
«Իսպանական Կենտրոնն» իր գործունեության շրջանակներում համագործակցել է ինչպես այլ ՀԿ-ների, այնպես էլ դիվանագիտական կառույցների և առևտրային կազմակերպությունների հետ:
Վարելով ճկուն քաղաքականություն` պատրաստ ենք մեր գործունեության շրջանակներում համագործակցել բոլոր հետաքրքրված ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ:
Պատրաստ ենք քննարկել նոր առաջարկներ ու նախագծեր, իրականացնել հետաքրքիր ծրագրեր ու ընդլայնել մեր գործունեության շրջանակները:
Ազատ եղե´ք դիմել մեզ համագործակցության ձեր տարբերակով:
Կրթամշակութային համագործակցություն
Կրթական համագործակցություն ունեցել ենք 2005 թ-ին շվեյցարական «ԿԱԶԱ» հիմնադրամի` Նալբանդյան 29 հասցեում գտնվող ԷՍՊԱՍ կենտրոնի հետ` առաջարկելով իսպաներենի դասընթացներ հենց ԷՍՊԱՍ կենտրոնում:
Իսկ վերջին մշակութային համագործակցություններից էր Եվրամիության “Youth in action” փոխանակման ծրագիրը` չորս երկրների (Հայաստան, Իսպանիա, Վրաստան, Հունգարիա) երիտասարդների մասնակցությամբ, որի շրջանակներում երիտասարդները տարբեր միջոցառումների միջոցով ծանոթացան միմյանց մշակույթին:

Համագործակցություն մեր միջոցառումներում
-
ունենք մեծ փորձ (սկսած 2003 թ-ից)
-
ունենք ոճային առանձնահատկություն
-
ունենք անհատական մոտեցում
-
ունենք մասնակիցների բազմություն
-
և մշտապես կայացող միջոցառումներ
Կազմակերպելով բազմաթիվ միջոցառումներ և ունենալով մասնակիցների մշտապես աճող ստվար զանգված` գրավել ենք մի շարք ընկերությունների ուշադրությունը, որոնք ներկայացրել են այս կամ այն ապրանքանիշը մեր երեկույթների ժամանակ` ապահովելով գովազդի բարձր արդյունավետություն:
Ինչու՞ համագործակցել
Մասնավոր և կորպորատիվ երեկոների կազմակերպում
-
«Գրանդ Հոտել Երևան» և «Բեսթ Վեսթերն Կոնգրես» հյուրանոցների սեփականատեր հանդիսացող ՌԵՆԿՈ Արմենստեիտ շինարարական կազմակերպությունը
-
Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն
-
Հայաստանի սիգարների ասոցիացիա
-
Զվարթնոց Միջազգային Օդանավակայան
-
Իմեքս Գրուպ Իդեալ խանութների ցանց
-
Շանգրի Լա խաղատուն
-
Կեչառիս հյուրանոց
-
Օրանժ Հայաստան
-
Ռոսի խանութ
Բացի մեր հեղինակային միջոցառումներից կազմակերպել և կազմակերպում ենք նաև լատինաամերիկյան ոճի երեկոներ տարբեր հաստատությունների պատվերով` ինչպես մասնակի, այնպես էլ ամբողջական ծրագրով:
Պատվիրատուների թվում են՝
Ի՞նչ է ներառում երեկոյի կազմակերպման ամբողջական ծրագիրը
-
նախահաշվի կազմում
-
հրավիրատոմսերի դիզայն, տպագրում և առաքում
-
անիմացիա` երեկոյի վարում, կենդանի երաժշտություն, պարային համարներ, ձայնային, լուսային և այլ էֆեկտներ
-
խոհանոց` իսպանական և լատինաամերիկյան կանապեներ ու կոկտեյլներ
-
այլ կետեր` ըստ պահանջի
Հետևաբար, եթե մտածում եք իսպանական կամ լատինաամերիկյան ոճով կորպորատիվ երեկոյի մասին, ապա մենք այն կկազմակերպենք իդեալական ձևով:
Եվս մեկ համագործակցություն
2010թ. հունվարին «Իսպանական կենտրոնի» նախաձեռնությամբ, “Zoom Production”-ի հետ համատեղ և “Pernod Ricard Armenia” ընկերության աջակցությամբ իրականացվեց մի մեծ նախագիծ, որի արդյունքում նկարահանվեցին «Աստվածների նեկտարը» և «Կուբան շշի մեջ» փաստագրական ֆիլմերը: Գլխավոր նպատակն էր ներկայացնել ողջ աշխարհում հայտնի երկու ապրանքանիշները` Կուբայի ռոմը և Մեքսիկայի տեկիլան:
«Կուբան շշի մեջ» փաստագրական ֆիլմ է, որում ներկայացվում է կուբայական մշակույթը իր բոլոր նրբերանգներով, հատկապես կուբայական հայտնի ռոմի պատրաստման ողջ գործընթացը: Կուբայական ռոմը 3 հայտնի կոկտեյլների պատրաստման կարևոր բաղադրիչն է` Մոխիտո, Դաիկիրի և Կուբա Լիբրե:
«Աստվածների նեկտարը» մյուս փաստագրական ֆիլմն է: Այս անգամ խոսքը գնում է հին մեքսիկական քաղաքակրթությունների` օլմեկների, մայաների և ացտեկների մասին հասնելով մինչև մեր օրեր, ինչպես նաև ներկայացվում է տեկիլայի պատրաստման եղանակը ագավայի մշակումից մինչև վերջին փուլը: