Համագործակցություն մեզ հետ

 

   

    «Իսպանական Կենտրոնն» իր գործունեության շրջանակներում համագործակցել է ինչպես այլ ՀԿ-ների, այնպես էլ դիվանագիտական կառույցների և առևտրային կազմակերպությունների հետ:

   Վարելով ճկուն քաղաքականություն` պատրաստ ենք մեր գործունեության շրջանակներում համագործակցել բոլոր հետաքրքրված ֆիզիկական և իրավաբանական անձանց հետ: 

    Պատրաստ ենք քննարկել նոր առաջարկներ ու նախագծեր, իրականացնել հետաքրքիր ծրագրեր ու ընդլայնել մեր գործունեության շրջանակները:

     Ազատ եղե´ք դիմել մեզ համագործակցության ձեր տարբերակով:

Կրթամշակութային համագործակցություն 
 

 Կրթական համագործակցություն ունեցել ենք 2005 թ-ին շվեյցարական «ԿԱԶԱ» հիմնադրամի` Նալբանդյան 29 հասցեում գտնվող ԷՍՊԱՍ կենտրոնի հետ` առաջարկելով իսպաներենի դասընթացներ հենց ԷՍՊԱՍ կենտրոնում:

 Իսկ վերջին մշակութային համագործակցություններից էր Եվրամիության “Youth in action” փոխանակման ծրագիրը` չորս երկրների (Հայաստան, Իսպանիա, Վրաստան, Հունգարիա) երիտասարդների մասնակցությամբ, որի շրջանակներում երիտասարդները տարբեր միջոցառումների միջոցով ծանոթացան միմյանց մշակույթին:

Համագործակցություն մեր միջոցառումներում
                                                         
  • ունենք մեծ փորձ (սկսած 2003 թ-ից)

  • ունենք ոճային առանձնահատկություն

  • ունենք անհատական մոտեցում

  • ունենք մասնակիցների բազմություն

  • և մշտապես կայացող միջոցառումներ

 

 Կազմակերպելով բազմաթիվ միջոցառումներ և ունենալով մասնակիցների մշտապես աճող ստվար զանգված` գրավել ենք մի շարք ընկերությունների ուշադրությունը, որոնք ներկայացրել են այս կամ այն ապրանքանիշը մեր երեկույթների ժամանակ` ապահովելով գովազդի բարձր արդյունավետություն:

Ինչու՞ համագործակցել

To play, press and hold the enter key. To stop, release the enter key.

Մասնավոր և կորպորատիվ երեկոների կազմակերպում

 

                                               
  • «Գրանդ Հոտել Երևան» և «Բեսթ Վեսթերն Կոնգրես» հյուրանոցների սեփականատեր հանդիսացող ՌԵՆԿՈ Արմենստեիտ շինարարական կազմակերպությունը

  • Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն

  • Հայաստանի սիգարների ասոցիացիա

  • Զվարթնոց Միջազգային Օդանավակայան

  • Իմեքս Գրուպ Իդեալ խանութների ցանց

  • Շանգրի Լա խաղատուն

  • Կեչառիս հյուրանոց

  • Օրանժ Հայաստան

  • Ռոսի խանութ 

 

  Բացի մեր հեղինակային միջոցառումներից կազմակերպել և կազմակերպում ենք նաև լատինաամերիկյան ոճի երեկոներ տարբեր հաստատությունների պատվերով` ինչպես մասնակի, այնպես էլ ամբողջական ծրագրով:

Պատվիրատուների թվում են՝
Cigar Association
Cigar Association

Big Smoke

Renco
Renco

30th Anniversary

IMEX Group
IMEX Group

Ney Year Party

US Embassy
US Embassy

Cinco de Mayo 2008

US Embassy
US Embassy

Cinco de Mayo 2009

US Embassy
US Embassy

Cinco de Mayo 2009

IMEX Goup
IMEX Goup

New Year Party

US Embassy
US Embassy

Cinco de Mayo 2008

Cigar Association
Cigar Association

Big Smoke

US Embassy
US Embassy

Cinco de Mayo 2008

1/4
Ի՞նչ է ներառում երեկոյի կազմակերպման ամբողջական ծրագիրը

 

  • նախահաշվի կազմում

  • հրավիրատոմսերի դիզայն, տպագրում և առաքում

  • անիմացիա` երեկոյի վարում, կենդանի երաժշտություն, պարային համարներ, ձայնային, լուսային և այլ էֆեկտներ

  • խոհանոց` իսպանական և լատինաամերիկյան կանապեներ ու կոկտեյլներ

  • այլ կետեր` ըստ պահանջի

 Հետևաբար, եթե մտածում եք իսպանական կամ լատինաամերիկյան ոճով կորպորատիվ երեկոյի մասին, ապա մենք այն կկազմակերպենք իդեալական ձևով:

Եվս մեկ համագործակցություն
       

  2010թ. հունվարին «Իսպանական կենտրոնի» նախաձեռնությամբ,  “Zoom Production”-ի հետ համատեղ և “Pernod Ricard Armenia” ընկերության աջակցությամբ իրականացվեց մի մեծ նախագիծ, որի արդյունքում նկարահանվեցին «Աստվածների նեկտարը» և «Կուբան շշի մեջ» փաստագրական ֆիլմերը: Գլխավոր նպատակն էր ներկայացնել ողջ աշխարհում հայտնի երկու ապրանքանիշները` Կուբայի ռոմը և Մեքսիկայի տեկիլան:

«Կուբան շշի մեջ» փաստագրական ֆիլմ է, որում ներկայացվում է կուբայական մշակույթը իր բոլոր նրբերանգներով, հատկապես կուբայական հայտնի ռոմի պատրաստման ողջ գործընթացը: Կուբայական ռոմը 3 հայտնի կոկտեյլների պատրաստման կարևոր բաղադրիչն է` Մոխիտո, Դաիկիրի և Կուբա Լիբրե:

«Աստվածների նեկտարը» մյուս փաստագրական ֆիլմն է: Այս անգամ խոսքը գնում է հին մեքսիկական քաղաքակրթությունների` օլմեկների, մայաների և ացտեկների մասին հասնելով մինչև մեր օրեր, ինչպես նաև ներկայացվում է տեկիլայի պատրաստման եղանակը ագավայի մշակումից մինչև վերջին փուլը: