top of page

Մեր մասին 

 

    «Իսպանական կենտրոնը» կրթամշակութային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2003 թվականի դեկտեմբերի 15-ին` Հայաստանում իսպանախոս աշխարհի լեզուն և մշակույթը ներկայացնելու համար: Մեր գործունեությունը բազմաբնույթ է թե´ կրթական և թե´ մշակութային բնագավառներում: Կազմակերպում ենք իսպաներեն լեզվի դասընթացներ` ինչպես սկսնակների, այնպես էլ լեզուն տիրապետողների համար` այն կատարելագործելու նպատակով: Կազմակերպում ենք բազմաբնույթ միջոցառումներ` ֆիեստաներ, համերգներ, կինոցուցադրումներ, փառատոններ և այլն:

Մեր անձնակազմը  

 

   «Իսպանական կենտրոնի» անձ-նակազմն էական փոփոխութ-յունների է ենթարկվել հիմնադր-ման օրվանից թե´ հիմնադիրների, թե´ աշխատողների կազմում` հա-մալրվելով նոր մասնագետներով:

 

 

 Մեր ներկայիս անձնակազմի հիմնական անդամներն են`    

Լատինաամերիկյան Խոհանոցի Փառատոն

Լատինաամերիկյան Խոհանոցի Փառատոն

5 de Mayo

5 de Mayo

Mega Latino

Mega Latino

Միջազգային Բազաար

Միջազգային Բազաար

Կրթական Ցուցահանդես

Կրթական Ցուցահանդես

Փոխանակման Ծրագիր

Փոխանակման Ծրագիր

I <3 BCN

I <3 BCN

10ամյակ

10ամյակ

Իսպաներենի Դաս

Իսպաներենի Դաս

Վկայականների Շնորհում

Վկայականների Շնորհում

Կուբայական Ֆիեստա

Կուբայական Ֆիեստա

Իսպանական Կրթաթոշակ

Իսպանական Կրթաթոշակ

Մեր պատմությունը

 

    «Իսպանական կենտրոնի» հիմնադրման համար հիմք հանդիսացավ այն փաստը, որ աստիճանաբար ավելանում էր հայ հասարակության հետաքրքրությունը իսպանախոս աշխարհի նկատմամբ, իսկ այդ տարիներին չկար որևէ նմանօրինակ կազմակերպություն կամ այլ աղբյուր անհրաժեշտ տեղեկատվություն ստանալու համար: Եվ ահա´, ելնելով այդ ամենից` ծագեց այս հետաքրքիր գաղափարը, այն է` ստեղծել մի այնպիսի համակարգ, որը հնարավորություն կտա իսպանասեր ողջ հասարակությանը ծանոթանալ այդ աշխարհին և իրենց զգալ այդ ամենի մի մասնիկը: Ըստ այդմ, երիտասարդ հայ տնտեսագետների` Աշոտ Փարսյանի և Վարդան Ասրյանի նախաձեռնությամբ և Իսպանիայի ու Լատինական Ամերիկայի ներկայացուցիչներ Նեստոր Մարտինեսի (Իսպանիա), Խուան Կառլոս Ֆլորեսի (Էկվադոր) և Կառլոս Անթառամյանի (Մեքսիկա) համագործակցությամբ սկիզբ դրվեց այդ ծրագրի իրականացմանը: Ծրագիրն իրենից ներկայացնում է միջոցառումների մի մեծ համալիր, որի մասնակիցը կարող են դառնալ բոլոր այն ցանկացողները, ովքեր հետաքրքրվում են իսպաներեն լեզվով, ինչպես նաև իսպանախոս աշխարհի մշակույթով, հնարավորություն ընձեռելով նաև շփվել այդ երկրների ներկայացուցիչների հետ, մասնակցել բանավեճերի և սեմինարների և կենտրոնի կողմից իրականացվող այլ կրթական ու մշակութային միջոցառումների:  

  Մինչ այժմ

 

  • 2004թ. ապրիլին առաջին անգամ Հայաստանում կազմակերպեցինք «Իսպանական և լատինաամերիկյան ֆիլմերի փառատոն» ՆՓԱԿ-ում, այնուհետև` 2006թ. փետրվարի 3-ից մայիսի 29-ը Մոսկվա կինոթատրոնում կազմակերպված իսպանական ֆիլմաշարի ընթացքում ցուցադրվեցին մի շարք իսպանական ֆիլմեր առանց թարգմանության, իսկ 2009-ի մայիսին Նարեկացի Արվեստի Միությունում տեղի ունեցավ այս անգամ արդեն լատինաամերիկյան ֆիլմերի շաբաթ:

  • 2004թ. «Իսպանական կենտրոնի» նախաձեռնությամբ ստեղծվեց “Son Latino” խումբը: Խմբում ընդգրկված էին կոլումբիացի և պուերտո ռիկացի երկու երաժիշտներ, որոնք հիմնականում նվագում էին կարիբյան “Son” երաժշտություն: Խմբի առաջին համերգը տեղի ունեցավ Արմենիա Մարիոթ հյուրանոցի Տիգրան Մեծ դահլիճում:

  • 2004թ. ներկայացրեցինք “Tiempo Hispano” ռադիոշոուն ուղիղ եթերում, որը վարում էին կենտրոնի հիմնադիրներ Աշոտ Փարսյանը և Խուան Կառլոս Ֆլորեսը հայերեն և իսպաներեն լեզուներով: Նախագիծը, լինելով առաջինը իր տեսակի մեջ, լայն ճանաչում ստացավ մարդկանց` հատկապես երիտասարդության շրջանակներում: Այնուհետև հաղորդումը վերանվանվեց “Corazón de Melón”, իսկ հետագայում` “Radiofiesta”:

  • 2005թ. փետրվարից կազմակերպում ենք իսպաներեն լեզվի դասընթացներ, որոնք բաղկացած են տարբեր մակարդակներից` սկսնակներից մինչև ամենաբարձր մակարդակը:

  • 2006թ. թողարկվեց առաջին ձայնասկավառակը` “Corazón de Melón”, որում տեղ են գտել ռադիոյի հաղորդումների ընթացքում ունկնդիրների կողմից առավել հաճախ պատվիրվող 20 իսպանալեզու երգերը:

  • 2007թ. հունիսին սկսեցինք լատինաամերիկյան ֆոլկ պարերի դասընթացներ Կուբայից ժամանած պարուսույցի մասնակցությամբ:

  • 2007թ. նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 14-ը Երևանի “The Club” ակումբում տեղի ունեցավ «Լատինաամերիկյան խոհանոցի և երաժշտության փառատոն»` վենեսուելացի երաժիշտ Վիկտոր Ռոխասի մասնակցությամբ: Փառատոնի կազմակերպմանն ու իրականացմանը ակտիվ մասնակցություն ունեցան Հայաստանում դիվանագիտական կորպուսի լատինաամերիկացի ներկայացուցիչները:

  • Հաշվի առնելով մարդկանց մեծ հետաքրքրությունը ռոմանական մեկ այլ լեզվի` պորտուգալերենի նկատմամբ, 2008թ. հունվարին, Հայաստանում Բրազիլիայի դեսպանության առաջարկով, սկսեցինք բրազիլական պորտուգալերեն լեզվի դասընթացներ Բրազիլիայից ժամանած մասնագետի` Մատեուս Կաստելլո Բռանկոյի կողմից:

  • 2010թ. հունվարին «Իսպանական կենտրոնի» նախաձեռնությամբ,  “Zoom Production”-ի հետ համատեղ և “Pernod Ricard Armenia” ընկերության աջակցությամբ իրականացվեց մի մեծ նախագիծ, որի արդյունքում նկարահանվեցին «Աստվածների նեկտարը» և «Կուբան շշի մեջ» փաստագրական ֆիլմերը: Ֆիլմերի շնորհանդեսները տեղի ունեցան “Kami” ակումբում: Ֆիլմերը եթեր հեռարձակվեցին Հանրային հեռուստատեսությամբ, ինչպես նաև Հ2 և ATV հեռուստաալիքներով:

  • 2011թ. թողարկվեց երկրորդ ձայնասկավառակը` “I <3 Latino”, որտեղ ընդգրկված են բազմաոճ երգեր` սալսա, բաչատա, մերենգե, կումբիա, ռեգետոն:

  • 2012թ.-ից «Իսպանական կենտրոնն» իրականացնում է ամենամյա կրթական ծրագիր` «Իսպանական կրթաթոշակ», հնարավորություն ընձեռելով մրցույթի հաղթողներին ստանալ իսպաներեն լեզվի ԱՆՎՃԱՐ ուսուցում մեր կենտրոնում:

  • 2012թ. հոկտեմբերին իրականացրեցինք մեկ այլ նշանակալի ծրագիր արգենտինաբնակ մեր հայրենակցուհի Վալերիա Չերեկյանի` տանգոյի տաղանդավոր երգչուհու հետ: Համերգները տեղի ունեցան “The Club” ակումբում և «Գաֆեսճյան արվեստի կենտրոնում» “Aires de Tango” խորագրով:

  • 2013թ. ունեցանք հատուկ հյուր Կոլումբիայից. պրոֆեսիոնալ պարուհի Մոնիկա Կոնդեն, ով անցկացրեց մաստեր-կլաս «Իսպանական կենտրոնի» պարի դպրոցում` փոխանցելով իր հմտությունները մեր ուսանողներին:

  • 2013թ. «Ավստրիական ավիաուղիների» և «Սակվոյաժ Թրավելի» աջակցությամբ իրականացրեցինք “I <3 BCN” խորագրով մրցույթ, որին մասնակցեցին բոլոր հետաքրքրված անձինք, իսկ հաղթողը ստացավ անվճար ճամփորդություն դեպի Բարսելոնա:

  • 2014թ. կազմակերպեցինք ակուստիկ երաժշտության երեկոներ տաղանդավոր երաժիշտ Դավիդ Ռոդրիգեսի մասնակցությամբ` Լաս Պալմաս դե Գրան Կանարիայից, Իսպանիայից: Համերգների ժամանակ նա ներկայացնում էր իր հեղիանակային ստեղծագործությունները, ինչպես նաև որոշ երգեր տարբեր ժամանակների հայտնի երգիչների երգացանկից:

  • 2016թ. հունիսին, «Իսպանական կենտրոնի» հրավերով, տեղի ունեցավ կուբայական երեկո` 9 հոգանոց խմբի մասնակցությամբ` կենդանի հնչողությամբ, պարային ռիթմերով, մրցույթով և վարպետության դասով:

  • 2021թ. ապրիլին «Իսպանական կենտրոնի» նախագահ Աշոտ Փարսյանը նշանակվեց Հայաստանում Գվատեմալայի Հանրապետության պատվավոր հյուպատոս: Պատվավոր հյուպատոսությունը բացվել է Երևան քաղաքում և գտնվում է «Իսպանական կենտրոնի» նույն տարածքում:

Ashot.jpg

Աշոտ Փարսյան

Հիմնադիր և նախագահ

1510399_686119998075927_63877751_n.jpg

Անուշ Դերձյան

Կրթական մասի ղեկավար և դասախոս

20141110_182006.jpg

Լուսինե Ղազարյան

Դասախոս

mela_edited.jpg

Կրիստինա Մելա

Խոսակցական կուրսերի դասախոս

173716249_3542378602654023_8057804823464175250_n.jpg

Սվետլանա Մարտիրոսյան

Դասախոս

20141110_183104.jpg

Նինա Սարուխանյան

Ադմինիստրատոր

xachikyan.jpg

Գայանե Խաչիկյան

Հաշվապահ

Ի դեպ` բոլոր հետաքրքրված անձինք կարող են իրենց ռեզյումեներն ուղարկել մեր էլեկտրոնային հասցեին. info@centrohispano.am

Ցանկը կարելի է անվերջ շարունակել, բայց ավելի լավ է հետևել այն ամենին, ինչ տեղի է ունենում հենց հիմա:

bottom of page