top of page
12.jpg

Մեր Մասին

«Իսպանական կենտրոնը» կրթամշակութային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2003 թվականի դեկտեմբերի 15-ին` Հայաստանում իսպանախոս աշխարհի լեզուն և մշակույթը ներկայացնելու համար:

Մեր գործունեությունը բազմաբնույթ է թե´ կրթական և թե´ մշակութային բնագավառներում: Կազմակերպում ենք իսպաներեն լեզվի դասընթացներ` ինչպես սկսնակների, այնպես էլ լեզուն տիրապետողների համար` այն կատարելագործելու նպատակով:

Կազմակերպում ենք բազմաբնույթ միջոցառումներ` ֆիեստաներ, համերգներ, կինոցուցադրումներ, փառատոններ և այլն:

Centro Hispano Brush Image.png
Centro Hispano Brush Image Yellow.png

Ինչու՞ Սովորել Իսպաներեն

1. Իսպաներենը միջազգային հաղորդակցման երկրորդ լեզուն է: Ավելի քան 580 միլիոն մարդ խոսում է իսպաներեն ամբողջ աշխարհում՝ զիջելով միայն անգլերենին:

2. Իսպաներենը` որպես մայրենի լեզու, չորս մայրցամաքներում երկրորդ լեզուն է՝ գրեթե 483 միլիոն մարդ` զիջելով միայն չինարենին: Բացի այդ, ամեն տարի շուրջ 20 միլիոն մարդ սովորում է իսպաներեն, և վերջին ժամանակներս  պահանջարկը զգալիորեն աճել է:

3. Ներկայումս աշխարհի բնակչության 7,6%-ը իսպանախոս է։

Centro Hispano Brush Image Orange.png

«Իսպանական կենտրոնի» առաքելությունն է ապահովել իսպաներեն լեզվի գերազանց ուսուցում՝

սկսնակից մինչև առաջադեմ և մասնագիտական ​​մակարդակներ, որոնք ուղղված են ամբողջ աշխարհի

ուսանողներին:

«Իսպանական կենտրոնի» տեսլականն է իսպաներենի` որպես օտար լեզվի դասավանդման ոլորտում

առաջատար դիրք ունենալը՝ շնորհիվ մեր կրթական որակի, մարդկային փոխհարաբերությունների և

ժամանակակից աշխարհի մարտահրավերներին հարմարվելու ունակության։

Մեր Առաքելությունն ու Տեսլականը

Դասընթացներ

Իսպաներեն լեզվի դասընթացները սկսվում են զրոյից` հասնելով բարձրագույն մակարդակի: Նրանք, ովքեր ունեն իսպաներեն լեզվի որոշակի մակարդակ, կարող են մասնագիտական թեստի միջոցով պարզել իրենց գիտելիքների մակարդակը` համապատասխան փուլին մասնակցելու համար: Առաջարկում ենք նաև առցանց դասընթացներ։ Իսպանական կենտրոնում իսպաներենի դասընթացները վարում են տեղացի և իսպանախոս բարձրակարգ և որակավորված մասնագետներ:

Դասական Իսպաներեն

Իսպաներենի դասերի ամբողջական ծրագիրը բաղկացած է 6 փուլից, յուրաքանչյուր փուլ տևում է 2 ամիս, շաբաթական 3 անգամ, 1,5 ժամ տևողությամբ: Այս դասընթացի հիմնական նպատակն է նպաստել ընթերցանության, գրավոր խոսքի, բանավոր հաղորդակցման հմտությունների ձեռքբերմանը:

Դասընթացի մակարդակներն ու գները`

A1 - inicial - 2 ամիս (24 դաս)  մեկ ամիսը՝ 36․000 դրամ

A2 - elemental - 2 ամիս (24 դաս)  մեկ ամիսը՝ 36․000 դրամ

B1

B1.1 - básico inicial - 2 ամիս (24 դաս)  մեկ ամիսը՝ 48․000 դրամ

B1.2 - básico alto - 2 ամիս (24 դաս)  մեկ ամիսը՝ 48․000 դրամ

B2

B2.1 intermedio inicial - 2 ամիս (24 դաս)  մեկ ամիսը՝ 48․000 դրամ

B2.2 intermedio alto - 2 ամիս (24 դաս)  մեկ ամիսը՝ 48․000 դրամ

 

C1 - avanzado - 2 ամիս (24 դաս)  մեկ ամիսը՝ 60.000 դրամ

C2 perfeccionamiento - 2 ամիս (24 դաս)   մեկ ամիսը՝ 60.000 դրամ

A1 մակարդակ

Նախատեսված է լեզվի զրոյական մակարդակ ունեցող ուսանողների համար: Դասընթացի նպատակն է ձեռք բերել հիմնական գիտելիքներ, որպեսզի կարողանաք արտահայտվել հասկանալի ձևով և պատասխանեք պարզ հարցերին՝ օգտագործելով ներկա ժամանակաձևը ձեր խոսքի ընթացքում: 

A2 մակարդակ

Այս դասընթացի ավարտին ուսանողը կկարողանա շփվել առօրյա իրավիճակներում, ինչպես նաև հասկանալ հաճախակի օգտագործվող արտահայտություններ ներկա և անցյալ ժամանակաձևերով: 

B1 մակարդակ

Այս փուլում ուսանողը կկարողանա բացատրել իր մտքերը ներկա, անցյալ և ապագա ժամանակաձևերով՝ խոսելով իր փորձառությունների մասին, պատմելով իր ճանապարհորդությունների, նախասիրությունների և ծրագրերի մասին: Այս մակարդակը բաժանվում է երկու ենթամակարդակի.
 

B1.1

Ուսանողները կկարողանան առօրյա իրավիճակներում պարզ ձևով շփվել՝ օգտագործելով ներկա և անցյալ ժամանակները։ Նրանք կկարողանան պատմել կարճ փորձառություններ, նկարագրել առօրյա գործունեությունը և հասկանալ ծանոթ թեմաների շուրջ պարզ զրույցներ։

 

B1.2

Այս ենթամակարդակի ավարտին ուսանողները կկարողանան ավելի մանրամասն արտահայտվել ներկա, անցյալ և ապագա ժամանակներում։ Նրանք կկարողանան խոսել իրենց ծրագրերի մասին, պատմել ավելի ամբողջական փորձառություններ և զրույցներ վարել իրենց նախասիրությունների մասին՝ ավելի մեծ սահունությամբ և ճշգրտությամբ։

B2 մակարդակ

Այս դասընթացի ավարտին ուսանողը կկարողանա բացատրել և միևնույն ժամանակ պաշտպանել իր տեսակետները, խոսել այս կամ այն ​​իրավիճակի առավելությունների և թերությունների մասին՝ կիրառելով ավելի խորը հմտություններ բառապաշարի և նախադասության կառուցվածքի մեջ։ Այս մակարդակը բաժանվում է երկու ենթամակարդակի.

B2.1

Ուսանողները կկարողանան հասկանալ և ստեղծել ավելի բարդ տեքստեր տարբեր թեմաներով։ Նրանք կկարողանան արտահայտել կարծիքներ՝ օգտագործելով հիմնական փաստարկներ, ինչպես նաև նկարագրել տարբեր իրավիճակների առավելություններն ու թերությունները՝ օգտագործելով ավելի լայն բառապաշար։

 

B2.2

Այս ենթամակարդակի ավարտին ուսանողները կկարողանան հստակ և համահունչ պաշտպանել իրենց տեսակետները, ինքնաբուխ արձագանքել սահուն զրույցներում և օգտագործել առաջադեմ կառուցվածքներ՝ իմաստները նրբերանգավորելու և ճշգրիտ արտահայտվելու համար։

C1 մակարդակ

Այս փուլի ավարտին ուսանողը կտիրապետի հարուստ բառապաշարի և քերականական գիտելիքների, որոնք թույլ կտան հմուտ և անկաշկանդ հաղորդակցում: 

C2 մակարդակ

Ուսանողը կկարողանա հասկանալ գրեթե այն ամենը, ինչ կլսի կամ կկարդա: Կկարողանա շատ սահուն արտահայտվել և ներկայացնել իր կարծիքը տարբեր թեմաների և քննարկումների վերաբերյալ թե՛ ռեալ նախադասությունների միջոցով, թե՛ ոչ ռեալ կառույցներով։

bottom of page