Իսպաներեն Լեզվի Դասեր
Իսպաներեն լեզվի դասընթացները սկսվում են զրոյից` հասնելով բարձրագույն մակարդակի: Նրանք, ովքեր ունեն իսպաներեն լեզվի որոշակի մակարդակ, կարող են մասնագիտական թեստի միջոցով պարզել իրենց գիտելիքների մակարդակը` համապատասխան փուլին մասնակցելու համար: Առաջարկում ենք նաև առցանց դասընթացներ։ Իսպանական կենտրոնում իսպաներենի դասընթացները վարում են տեղացի և իսպանախոս բարձրակարգ և որակավորված մասնագետներ:
Առաջարկում ենք ուսուցման հետևյալ կուրսերը`
Դասական Իսպաներեն
Իսպաներենի դասերի ամբողջական ծրագիրը բաղկացած է 6 փուլից, յուրաքանչյուր փուլ տևում է 2 ամիս, շաբաթական 3 անգամ, 1,5 ժամ տևողությամբ: Այս դասընթացի հիմնական նպատակն է նպաստել ընթերցանության, գրավոր խոսքի, բանավոր հաղորդակցման հմտությունների ձեռքբերմանը:
Դասընթացի մակարդակներն ու գները`

A1 - inicial - 2 ամիս (24 դաս) մեկ ամիսը՝ 36․000 դրամ
A2 - elemental - 2 ամիս (24 դաս) մեկ ամիսը՝ 36․000 դրամ
B1
B1.1 - básico inicial - 2 ամիս (24 դաս) մեկ ամիսը՝ 48․000 դրամ
B1.2 - básico alto - 2 ամիս (24 դաս) մեկ ամիսը՝ 48․000 դրամ
B2
B2.1 - intermedio inicial - 2 ամիս (24 դաս) մեկ ամիսը՝ 48․000 դրամ
B2.2 - intermedio alto - 2 ամիս (24 դաս) մեկ ամիսը՝ 48․000 դրամ
C1 - avanzado - 2 ամիս (24 դաս) մեկ ամիսը՝ 60.000 դրամ
C2 - perfeccionamiento - 2 ամիս (24 դաս) մեկ ամիսը՝ 60.000 դրամ
A1 մակարդակ
Նախատեսված է լեզվի զրոյական մակարդակ ունեցող ուսանողների համար: Դասընթացի նպատակն է ձեռք բերել հիմնական գիտելիքներ, որպեսզի կարողանաք արտահայտվել հասկանալի ձևով և պատասխանեք պարզ հարցերին՝ օգտագործելով ներկա ժամանակաձևը ձեր խոսքի ընթացքում:
A2 մակարդակ
Այս դասընթացի ավարտին ուսանողը կկարողանա շփվել առօրյա իրավիճակներում, ինչպես նաև հասկանալ հաճախակի օգտագործվող արտահայտություններ ներկա և անցյալ ժամանակաձևերով:
B1 մակարդակ
Այս փուլում ուսանողը կկարողանա բացատրել իր մտքերը ներկա, անցյալ և ապագա ժամանակաձևերով՝ խոսելով իր փորձառությունների մասին, պատմելով իր ճանապարհորդությունների, նախասիրությունների և ծրագրերի մասին: Այս մակարդակը բաժանվում է երկու ենթամակարդակի.
B1.1
Ուսանողները կկարողանան առօրյա իրավիճակներում պարզ ձևով շփվել՝ օգտագործելով ներկա և անցյալ ժամանակները։ Նրանք կկարողանան պատմել կարճ փորձառություններ, նկարագրել առօրյա գործունեությունը և հասկանալ ծանոթ թեմաների շուրջ պարզ զրույցներ։
B1.2
Այս ենթամակարդակի ավարտին ուսանողները կկարողանան ավելի մանրամասն արտահայտվել ներկա, անցյալ և ապագա ժամանակներում։ Նրանք կկարողանան խոսել իրենց ծրագրերի մասին, պատմել ավելի ամբողջական փորձառություններ և զրույցներ վարել իրենց նախասիրությունների մասին՝ ավելի մեծ սահունությամբ և ճշգրտությամբ։
B2 մակարդակ
Այս դասընթացի ավարտին ուսանողը կկարողանա բացատրել և միևնույն ժամանակ պաշտպանել իր տեսակետները, խոսել այս կամ այն իրավիճակի առավելությունների և թերությունների մասին՝ կիրառելով ավելի խորը հմտություններ բառապաշարի և նախադասության կառուցվածքի մեջ։ Այս մակարդակը բաժանվում է երկու ենթամակարդակի.
B2.1
Ուսանողները կկարողանան հասկանալ և ստեղծել ավելի բարդ տեքստեր տարբեր թեմաներով։ Նրանք կկարողանան արտահայտել կարծիքներ՝ օգտագործելով հիմնական փաստարկներ, ինչպես նաև նկարագրել տարբեր իրավիճակների առավելություններն ու թերությունները՝ օգտագործելով ավելի լայն բառապաշար։
B2.2
Այս ենթամակարդակի ավարտին ուսանողները կկարողանան հստակ և համահունչ պաշտպանել իրենց տեսակետները, ինքնաբուխ արձագանքել սահուն զրույցներում և օգտագործել առաջադեմ կառուցվածքներ՝ իմաստները նրբերանգավորելու և ճշգրիտ արտահայտվելու համար։
C1 մակարդակ
Այս փուլի ավարտին ուսանողը կտիրապետի հարուստ բառապաշարի և քերականական գիտելիքների, որոնք թույլ կտան հմուտ և անկաշկանդ հաղորդակցում:
C2 մակարդակ
Ուսանողը կկարողանա հասկանալ գրեթե այն ամենը, ինչ կլսի կամ կկարդա: Կկարողանա շատ սահուն արտահայտվել և ներկայացնել իր կարծիքը տարբեր թեմաների և քննարկումների վերաբերյալ թե՛ ռեալ նախադասությունների միջոցով, թե՛ ոչ ռեալ կառույցներով։

Դասընթացների վերջում տրվում է համապատասխան փուլն ավարտելու մասին վկայական:
Գրանց ման և Չեղարկման Պայմանները
Գրանցում
Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են գրանցվել իսպաներենի դասընթացներին, պետք է լրացնեն «գրանցման թերթիկը» և վճարեն համապատասխան մակարդակի համար դասընթացը սկսելիս: Եթե ուսանողը ունի սկսնակ A1-ից բարձր մակարդակ, ապա պետք է անցնի թեստավորում՝ մակարդակը ստուգելու համար և ըստ այդմ՝ միանա տվյալ փուլի դասընթացին։
Չեղարկումներ Իսպանական կենտրոնի կողմից
«Իսպանական կենտրոնը» չեղարկում է այն դասընթացները, որոնցում ուսանողների նախնական քանակը չի համապատասխանում պահանջվող նվազագույն քանակին (խմբում առնվազն 4 ուսանող): Ուսանողների նվազագույն թվի բացակայության պատճառով չեղյալ հայտարարելու դեպքում գրանցված ուսանողներին առաջարկվում են անհատական պարապմունքներ։ Եթե այս տարբերակը հարմար չի լինում, այդ դեպքում նրանք պետք է սպասեն մինչև նոր ուսանողների համալրմանը դասընթացը սկսելու համար:
Չեղարկումներ ուսանողի կողմից
Այն դեպքում, երբ ուսանողը չեղարկում է իր գրանցումը դասընթացի համար վճարումը կատարելուց հետո (որը կատարվում է առաջին դասին, ոչ թե նախապես), նրան առաջարկվում է առավելագույնը վեց ամիս ժամկետ՝ սկսած վճարման օրվանից, որպեսզի կարողանա միանալ այլ խմբերի: Բաց թողնված դասերի համար գումարի մասնակի փոխհատուցում չի կատարվում:





