top of page

Մեր Մասին

 «Իսպանական կենտրոնը» կրթամշակութային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2003 թվականի դեկտեմբերի 15-ին` Հայաստանում իսպանախոս աշխարհի լեզուն և մշակույթը ներկայացնելու համար: Մեր գործունեությունը բազմաբնույթ է թե´ կրթական և թե´ մշակութային բնագավառներում: Կազմակերպում ենք իսպաներեն լեզվի դասընթացներ` ինչպես սկսնակների, այնպես էլ լեզուն տիրապետողների համար` այն կատարելագործելու նպատակով: Կազմակերպում ենք բազմաբնույթ միջոցառումներ` ֆիեստաներ, համերգներ, կինոցուցադրումներ, փառատոններ և այլն:

Ինչու՞ Սովորել Իսպաներեն

  1. Իսպաներենը միջազգային հաղորդակցման երկրորդ լեզուն է: Ավելի քան 580 միլիոն մարդ խոսում է իսպաներեն ամբողջ աշխարհում՝ զիջելով միայն անգլերենին:

  2. Իսպաներենը` որպես մայրենի լեզու, չորս մայրցամաքներում երկրորդ լեզուն է՝ գրեթե 483 միլիոնմարդ, զիջելով միայն չինարենին: Բացի այդ, ամեն տարի շուրջ 20 միլիոն մարդ սովորում է իսպաներեն, և վերջին ժամանակներս  պահանջարկը զգալիորեն աճել է:

  3. Ներկայումս աշխարհի բնակչության 7,6%-ը իսպանախոս է։

  4. Իսպաներենը թույլ է տալիս ճանապարհորդել ավելի քան 20 իսպանախոս երկրներ և բացահայտել նրանց մշակույթի հարստությունը, գաստրոնոմիան և շատ ավելին:

  5. Խոսելով իսպաներեն` հնարավորություն կունենաք վայելելու երաժշտությունը, գրականությունը և կինոն իրենց օրիգինալ տարբերակով:

  6. Իսպաներենը երրորդ ամենաշատ օգտագործվող լեզուն է համացանցում` անգլերենից և չինարենից հետո:

  7. Իսպանիան Եվրոպայում ամենամեծ կենսաբազմազանություն ունեցող երկիրն է, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակված Համաշխարհային ժառանգության վայրեր ունեցող աշխարհի երկրորդ երկիրն է և ամենաշատ այցելուների քանակով` երրորդ երկիրը:

  8. Իսպաներենը կօգնի ձեզ ավելի արագ յուրացնել մեկ այլ ռոմանական լեզու, օրինակ՝ պորտուգալերեն, իտալերեն, ֆրանսերեն կամ ռումիներեն:

  9. Իսպաներեն սովորելը ձեզ համար նոր հնարավորություններ կբացի թե´ իսպանական, թե´ իսպանախոս տարբեր համալսարաններում սովորելու համար:

  10. Իսպաներեն խոսելը հիանալի հնարավորություն է նոր մարդկանց հետ ծանոթանալու և ընկերներ ձեռք բերելու, ինչպես նաև նոր հնարավորություններ բացելու ձեր մասնագիտական ​​վերապատրաստման համար:

Մեր Առաքելությունն ու Տեսլականը

«Իսպանական կենտրոնի» առաքելությունն է ապահովել իսպաներեն լեզվի գերազանց ուսուցում՝

սկսնակից մինչև առաջադեմ և մասնագիտական ​​մակարդակներ, որոնք ուղղված են ամբողջ աշխարհի

ուսանողներին: Մենք հանձնառու ենք աջակցել յուրաքանչյուր ուսանողի ուսուցման գործընթացում՝ հաշվի

առնելով նրանց տեմպն ու ուսուցման ոճը՝ դինամիկ, ժամանակակից և մշակութային համատեքստին

համապատասխան մեթոդաբանության միջոցով:

Մենք կենտրոնանում ենք ոչ միայն լեզվի ուսուցման, այլ նաև մշակութային, պատմական և սոցիալական

հարստության փոխանցման վրա՝ պատրաստելով ուսանողների, որոնք կարող են արդյունավետ կերպով

շփվել առօրյա, ակադեմիական և աշխատանքային միջավայրերում: Մենք ունենք բարձր որակավորում

ունեցող մասնագետներ, որոնց առաջնահերթությունը ուսանողի համապարփակ աճն է որպես իսպանախոս:

«Իսպանական կենտրոնի» տեսլականն է իսպաներենի` որպես օտար լեզվի դասավանդման ոլորտում

առաջատար դիրք ունենալը՝ շնորհիվ մեր կրթական որակի, մարդկային փոխհարաբերությունների և

ժամանակակից աշխարհի մարտահրավերներին հարմարվելու ունակության։

Մենք ձգտում ենք լինել մի հաստատություն, որը ոգեշնչում է իսպաներեն լեզվի և իսպանական մշակույթի

նկատմամբ մեծ հետաքրքրություն՝ ընդլայնելով մեր գործունեությունը առկա, առցանց և հիբրիդային

մեթոդների միջոցով։

Մենք ցանկանում ենք լինել կամուրջ, որը միացնում է մարդկանց, մշակույթները և հնարավորությունները՝ խթանելով ներգրավվածությունը և փոխըմբռնումը լեզվի

ուսուցման միջոցով:

Մենք պատկերացնում ենք մի ապագա, որտեղ «Իսպանական կենտրոնը» ներկա կլինի տարբեր թվային հարթակներում՝ առաջարկելով հասանելի և նորարարական, ինչպես նաև փոխանակման ծրագրեր՝ միշտ

հանձնառու լինելով որակյալ կրթություն ապահովելուն և բազմազանությունը հարգելուն։

Մինչ Այժմ

2003

Mi cumpleanos copy.jpg

«Իսպանական կենտրոնը» կրթամշակութային կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2003 թվականի դեկտեմբերի 15-ին` Հայաստանում իսպանախոս աշխարհի լեզուն և մշակույթը ներկայացնելու համար: Այն հիմնադրվել է հայ երիտասարդ տնտեսագետներ Աշոտ Փարսյանի և Վարդան Ասրյանի կողմից՝ Իսպանիայից Նեստոր Մարտինեսի, Էկվադորից Խուան Կառլոս Ֆլորեսի և Մեքսիկայից Կառլոս Անթառամյանի հետ համագործակցությամբ։ Կենտրոնը տարբեր կրթական և մշակութային ծրագրերի միջոցով միավորում է իսպաներենի ու իսպանական մշակույթի սիրահարներին։

2004

2004թ. ապրիլին առաջին անգամ Հայաստանում կազմակերպեցինք «Իսպանական և լատինաամերիկյան ֆիլմերի փառատոն» ՆՓԱԿ-ում, այնուհետև` 2006թ. փետրվարի 3-ից մայիսի 29-ը Մոսկվա կինոթատրոնում կազմակերպված իսպանական ֆիլմաշարի ընթացքում ցուցադրվեցին մի շարք իսպանական ֆիլմեր առանց թարգմանության, իսկ 2009-ի մայիսին Նարեկացի Արվեստի Միությունում տեղի ունեցավ այս անգամ արդեն լատինաամերիկյան ֆիլմերի շաբաթ:

2004

2004թ. «Իսպանական կենտրոնի» նախաձեռնությամբ ստեղծվեց “Son Latino” խումբը: Խմբում ընդգրկված էին կոլումբիացի և պուերտոռիկացի երկու երաժիշտներ, որոնք հիմնականում նվագում էին կարիբյան “Son” երաժշտություն: Խմբի առաջին համերգը տեղի ունեցավ  «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» դահլիճում:

2004

DSC09578.jpg

2004թ. ներկայացրեցինք “Tiempo Hispano” ռադիոշոուն ուղիղ եթերում, որը վարում էին կենտրոնի հիմնադիրներ Աշոտ Փարսյանը և Խուան Կառլոս Ֆլորեսը հայերեն և իսպաներեն լեզուներով: Նախագիծը, լինելով առաջինը իր տեսակի մեջ, լայն ճանաչում ստացավ մարդկանց` հատկապես երիտասարդության շրջանակներում: Այնուհետև հաղորդումը վերանվանվեց “Corazón de Melón”, իսկ հետագայում` “Radiofiesta”:

2005

G0251028-2.jpg

2005թ. փետրվարից կազմակերպում ենք իսպաներեն լեզվի դասընթացներ, որոնք բաղկացած են տարբեր մակարդակներից` սկսնակներից մինչև ամենաբարձր մակարդակը:

2007

464713390_8874222452598933_2727448187295915736_n.jpg

2007թ. հունիսին սկսեցինք լատինաամերիկյան ֆոլկ պարերի դասընթացներ Կուբայից ժամանած պարուսույցի մասնակցությամբ:

2007

a42924_ad86605c3eae46a38c42bcbeef41b4ca.jpg.avif

2007թ. նոյեմբերի 1-ից դեկտեմբերի 14-ը Երևանի “The Club” ակումբում տեղի ունեցավ «Լատինաամերիկյան խոհանոցի և երաժշտության փառատոն»` վենեսուելացի երաժիշտ Վիկտոր Ռոխասի մասնակցությամբ: Փառատոնի կազմակերպմանն ու իրականացմանը ակտիվ մասնակցություն ունեցան Հայաստանում դիվանագիտական կորպուսի լատինաամերիկացի ներկայացուցիչները:

2008

Հաշվի առնելով մարդկանց մեծ հետաքրքրությունը ռոմանական մեկ այլ լեզվի` պորտուգալերենի նկատմամբ, 2008թ. հունվարին, Հայաստանում Բրազիլիայի դեսպանության առաջարկով, սկսեցինք բրազիլական պորտուգալերեն լեզվի դասընթացներ Բրազիլիայից ժամանած մասնագետի` Մատեուս Կաստելլո Բռանկոյի կողմից:

2010

IMG_4381.HEIC

2010թ. հունվարին «Իսպանական կենտրոնի» նախաձեռնությամբ,  “Zoom Production”-ի հետ համատեղ և “Pernod Ricard Armenia” ընկերության աջակցությամբ իրականացվեց մի մեծ նախագիծ, որի արդյունքում նկարահանվեցին «Աստվածների նեկտարը» և «Կուբան շշի մեջ» փաստագրական ֆիլմերը: Ֆիլմերի շնորհանդեսները տեղի ունեցան “Kami” ակումբում: Ֆիլմերը եթեր հեռարձակվեցին Հանրային հեռուստատեսությամբ, ինչպես նաև Հ2 և ATV հեռուստաալիքներով:

2011

IMG_4384.HEIC

2011թ. թողարկվեց երկրորդ ձայնասկավառակը` “I <3 Latino”, որտեղ ընդգրկված են բազմաոճ երգեր` սալսա, բաչատա, մերենգե, կումբիա, ռեգետոն:

2012

2012 Valeria.jpg

2012թ. հոկտեմբերին իրականացրեցինք մեկ այլ նշանակալի ծրագիր արգենտինաբնակ մեր հայրենակցուհի Վալերիա Չերեկյանի` տանգոյի տաղանդավոր երգչուհու հետ: Համերգները տեղի ունեցան “The Club” ակումբում և «Գաֆեսճյան արվեստի կենտրոնում» “Aires de Tango” խորագրով:

2012

a42924_32d613a0b5b54963b3edafe561bee07c_

2012թ.-ից «Իսպանական կենտրոնն» իրականացնում է ամենամյա կրթական ծրագիր` «Իսպանական կրթաթոշակ», հնարավորություն ընձեռելով մրցույթի հաղթողներին ստանալ իսպաներեն լեզվի ԱՆՎՃԱՐ ուսուցում մեր կենտրոնում:

2013

465171794_8892209514133560_4788216569175105833_n.jpg

2013թ. ունեցանք հատուկ հյուր Կոլումբիայից. պրոֆեսիոնալ պարուհի Մոնիկա Կոնդեն, ով անցկացրեց մաստեր-կլաս «Իսպանական կենտրոնի» պարի դպրոցում` փոխանցելով իր հմտությունները մեր ուսանողներին:

2013

399947_569955903025671_1509785495_n.jpg

2013թ. «Ավստրիական ավիաուղիների» և «Սակվոյաժ Թրավելի» աջակցությամբ իրականացրեցինք “I <3 BCN” խորագրով մրցույթ, որին մասնակցեցին բոլոր հետաքրքրված անձինք, իսկ հաղթողը ստացավ անվճար ճամփորդություն դեպի Բարսելոնա:

2014

IMG_3872.jpg

2014թ. կազմակերպեցինք ակուստիկ երաժշտության երեկոներ տաղանդավոր երաժիշտ Դավիդ Ռոդրիգեսի մասնակցությամբ` Լաս Պալմաս դե Գրան Կանարիայից, Իսպանիայից: Համերգների ժամանակ նա ներկայացնում էր իր հեղիանակային ստեղծագործությունները, ինչպես նաև որոշ երգեր տարբեր ժամանակների հայտնի երգիչների երգացանկից:

2016

a42924_f25421598dad45fa8c6031784ba9711c.jpg.avif

2016թ. հունիսին, «Իսպանական կենտրոնի» հրավերով, տեղի ունեցավ կուբայական երեկո` 9 հոգանոց խմբի մասնակցությամբ` կենդանի հնչողությամբ, պարային ռիթմերով, մրցույթով և վարպետության դասով:

2024

Screenshot 2025-08-01 at 17.16.56.png

2024 թվականին «Իսպանական կենտրոնը» տեղափոխվեց նոր շենք՝ հագեցած բոլոր ժամանակակից պայմաններով՝ կրթական ու մշակութային ծրագրերի զարգացման համար։ Նոր հարմարություններից են՝ ֆիլմերի ցուցադրության համար նախատեսված ստուդիան, սեմինարների և դասընթացների համար նախատեսված լսարանները, ինչպես նաև այլ տարածքներ՝ մշակութային միջոցառումների կազմակերպման համար։ Ներկայիս տարածքը լիովին արտացոլում է Կենտրոնի հավատարմությունը` ուղղված իսպաներեն լեզվի և մշակույթի խթանմանն ու տարածմանը։

2021

483966205_672056732149209_4283682778613252021_n.jpg

2021թ. ապրիլին «Իսպանական կենտրոնի» հիմնադիր Աշոտ Փարսյանը նշանակվեց Հայաստանում Գվատեմալայի Հանրապետության պատվավոր հյուպատոս: Պատվավոր հյուպատոսությունը բացվել է Երևան քաղաքում և գտնվում է «Իսպանական կենտրոնի» նույն տարածքում:

2024

483873706_672056542149228_5850484736305214831_n.jpg

2024թ. հոկտեմբերի 23-ին Երևանում Մաշտոց 52/2 հասցեում տեղի ունեցավ Գվատեմալայի Հանրապետության պատվավոր հյուպատոսության պաշտոնական բացումը։ Հյուպատոս Աշոտ Փարսյանի հրավերով բացման կապակցությամբ Մոսկվայից Երևան էր ժամանել ՀՀ-ում Գվատեմալայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գուստավո Ադոլֆո Լոպես Կալդերոնը։  Ընդունելությանը ներկա էին նաև դեսպաններ, հյուպատոսներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ և գործընկերներ։

2024

505745636_17913026517136353_27319265391706052_n.jpg

2024թ. օգոստոսից 2025թ. հունիս ամիսներին Հայաստանում Իսպանիայի Թագավորության  դեսպանության նախաձեռնությամբ, մասնավորապես` գրասենյակի գործերի ժամանակավոր հավատարմատար Քրիստինա Կոնեսա Սանչոյի նախաձեռնությամբ

անցկացվեց իսպանական ֆիլմերի ֆորում «Իսպանական կենտրոնի» նոր գրասենյակի ստուդիայում:

Յուրաքանչյուր ամիս ցուցադրվել է երկու ֆիլմ` իսպանական կինոյին ծանոթանալու նպատակով։

Բոլոր ֆիլմերը ցուցադրվել են իսպաներեն՝ անգլերեն ենթագրերով։

2025

Screenshot 2025-08-01 at 17.31.34.png

Իսպանական կենտրոնի նախագծերի շրջանակում 2025 թվականի օգոստոսին Երևանում բացվեց իսպանական «Օլե» ռեստորանը։ Այն գտնվում է քաղաքի սրտում՝ Իսպանական կենտրոնի նոր շենքում և առաջարկում է իսպանական ավանդական խոհանոցի իրական համերը։

«Օլե»-ն ոչ միայն վայր է համեղ ուտեստներ վայելելու համար, այլ նաև մշակութային փոխանակման և հանդիպումների կենտրոն։ Ջերմ ու հյուրընկալ մթնոլորտով այս ռեստորանը հանդիսանում է Կենտրոնի մշակութային նախաձեռնություններից մեկը՝ առաջարկելով նաև թեմատիկ գաստրոնոմիկ միջոցառումներ։

Մեր Թիմը

DSC_9287.jpg

Աշոտ

Փարսյան

Հիմնադիր և Գլխավոր Տնօրեն

DSC_9278.jpg

Անուշ

Դերձյան

Իսպանական Կենտրոնի Տնօրեն / Դասախոս

DSC_9309.jpg

Վիգեն

Փարսյան

Գլխավոր Տնօրենի Օգնական

DSC_9255_1.jpg

Սվետլանա Մարտիրոսյան

Դասախոս / Թարգմանիչ

DSC_9251.jpg

Լուսինե Ղազարյան

Դասախոս

IMG_3211.JPG

Վարդ

Օհանյան

Մարքեթինգի և Դիզայնի Մասնագետ

bottom of page