
Իսպաներեն լեզվի դասեր
Իսպաներեն լեզվի դասընթացները սկսվում են զրոյից` հասնելով բարձրագույն մակարդակի: Նրանք, ովքեր ունեն իսպաներեն լեզվի որոշակի մակարդակ, կարող են մասնագիտական թեստի միջոցով պարզել իրենց գիտելիքների մակարդակը` համապատասխան փուլին մասնակցելու համար:
Իսպանական կենտրոնում իսպաներենի դասընթացները վարում են տեղացի և իսպանախոս բարձրակարգ և որակավորված մասնագետներ:
Առաջարկում ենք ուսուցման հետևյալ կուրսերը`

Español classic
[Դասական իսպաներեն]
Իսպաներենի դասերի ամբողջական ծրագիրը բաղկացած է 6 փուլից, յուրաքանչյուր փուլ տևում է 2 ամիս, շաբաթական 3 անգամ, 1,5 ժամ տևողությամբ:
Դասընթացի մակարդակներն ու գները`

Español individual
[Անհատական իսպաներեն]
Անհատական դասերի գրաֆիկը կազմվում է ըստ ուսանողի ցանկության` շաբաթական 1-ից 6 անգամ: 1 դասաժամի արժեքն է 4.500 դրամ, 1 ժամ տևողությամբ:
A1- inicial - 2 ամիս (24 դաս) 2 x 20.000 = 40.000 դրամ
A2 - elemental - 2 ամիս (24 դաս) 2 x 22.500 = 45.000 դրամ
B1 - básico - 2 ամիս (24 դաս) 2 x 25.000 = 50.000 դրամ
B2 - intermedio - 2 ամիս (24 դաս) 2 x 27.500 = 55.000 դրամ
C1 - avanzado - 2 ամիս (24 դաս) 2 x 30.000 = 60.000 դրամ
C2 - perfeccionamiento - 2 ամիս (24 դաս) 2 x 32.500 = 65.000 դրամ

Español express
[Արագացված իսպաներեն]

Cursos de conversación
[Խոսակցական իսպաներեն]
Այս դասընթացը նախատեսված է նրանց համար, ում անհրաժեշտ է շատ կարճ ժամանակահատվածում տիրապետել իսպաներեն լեզվին: Կուրսը տևում է 2 ամիս, շաբաթական 4 անգամ, 1,5 ժամ տևողությամբ: 1 ամսվա արժեքն է 32.000 դրամ:
Խոսակցական կուրսերը նախատեսված են բոլոր նրանց համար, ովքեր արդեն խոսում են իսպաներեն, բայց ցանկանում են կատարելագործել իսպաներենի տիրապետման իրենց մակարդակը:
Այս դասընթացն իրենից ներկայացնում է զրույց` սեմինարների և բանավեճերի տեսքով, այսինքն` յուրաքանչյուր դասի ընթացքում քննարկվում է որևէ հետաքրքիր թեմա (կրթություն, մշակույթ, քաղաքականություն, սպորտ, երաժշտություն և այլն): Դասախոսը նախապես ընտրված թեմայի շուրջ 1-3 էջի սահմանում հակիրճ ինֆորմացիա է ուղարկում ուսանողներին` նյութին և բառապաշարին ծանոթանալու համար: Թեմայի ընտրությունը, բնականաբար, կախված է նաև ուսանողների նախասիրություններից:
Խոսակցական կուրսերը ներառում են նաև ֆիլմերի դիտում, երգերի ունկնդրում և քննարկում:
Կուրսերն անց են կացվում բացառապես բնիկ իսպանախոսների կողմից:
Դասընթացը կրում է շարունակական բնույթ, շաբաթական 2 անգամ, 1.5 ժամ տևողությամբ: Ամսական 8 դասաժամի արժեքն է 12.000 դրամ:

Español light
[Պասիվ իսպաներեն]
Նախատեսված է նրանց համար, ովքեր ցանկանում են ձեռք բերել իսպաներենի ընդհանուր գիտելիքներ` շեշտը դնելով առօրյա շփման համար անհրաժեշտ մակարդակի վրա: Այս կուրսի տևողությունն է 4 ամիս, շաբաթական 2 անգամ, 1,5 ժամ տևողությամբ: 1 ամսվա արժեքն է 15.000 դրամ:
Դասընթացների վերջում տրվում է համապատասխան փուլն ավարտելու մասին վկայական: