


Ինչու՞ սովորել իսպաներեն

-
Իսպաներենը միջազգային հաղորդակցման երկրորդ լեզուն է: Ավելի քան 580 միլիոն մարդ խոսում է իսպաներեն ամբողջ աշխարհում՝ զիջելով միայն անգլերենին:
-
Իսպաներենը` որպես մայրենի լեզու, չորս մայրցամաքներում երկրորդ լեզուն է՝ գրեթե 483 միլիոն մարդ, զիջելով միայն չինարենին: Բացի այդ, ամեն տարի շուրջ 20 միլիոն մարդ սովորում է իսպաներեն, և վերջին ժամանակներս պահանջարկը զգալիորեն աճել է:
-
Ներկայումս աշխարհի բնակչության 7,6%-ը իսպանախոս է։
-
Իսպաներենը թույլ է տալիս ճանապարհորդել ավելի քան 20 իսպանախոս երկրներ և բացահայտել նրանց մշակույթի հարստությունը, գաստրոնոմիան և շատ ավելին:
-
Խոսելով իսպաներեն` հնարավորություն կունենաք վայելել երաժշտությունը, գրականությունը և կինոն իրենց օրիգինալ տարբերակով:
-
Իսպաներենը երրորդ ամենաշատ օգտագործվող լեզուն է համացանցում` անգլերենից և չինարենից հետո:
-
Իսպանիան Եվրոպայում ամենամեծ կենսաբազմազանություն ունեցող երկիրն է, ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հռչակված Համաշխարհային ժառանգության վայրեր ունեցող աշխարհի երկրորդ երկիրն է և ամենաշատ այցելուների քանակով` երրորդ երկիրը:
-
Իսպաներենը կօգնի ձեզ ավելի արագ յուրացնել մեկ այլ ռոմանական լեզու, օրինակ՝ պորտուգալերեն, իտալերեն, ֆրանսերեն կամ ռումիներեն:
-
Իսպաներեն սովորելը ձեզ համար նոր հնարավորություններ կբացի թե´ իսպանական, թե´ իսպանախոս տարբեր համալսարաններում սովորելու համար:
-
Իսպաներեն խոսելը հիանալի հնարավորություն է նոր մարդկանց հետ ծանոթանալու և ընկերներ ձեռք բերելու, ինչպես նաև նոր հնարավորություններ բացելու ձեր մասնագիտական վերապատրաստման համար:



Իսպանական կենտրոնն առաջարկում է նաև DELE (իսպաներենը որպես օտար լեզու) դիպլոմի նախապատրաստման դասընթացներ՝ ըստ ընտրված մակարդակի: Դասընթացը անց է կացվում Սերվանտեսի ինստիտուտի կողմից առաջարկվող անհրաժեշտ և համապատասխան ծրագրով և նյութերով։ Այն ներառում է քննության բոլոր ասպեկտները՝ ընթերցանության, լսողական նյութերի ըմբռնում, գրավոր և բանավոր հմտությունների զարգացում:

Հետևի՛ր մեզ
Հայաստան, 0009 Երևան
Մաշտոցի պողոտա 52/2
Հեռ.՝ +374 10 547102
Բջջ.՝ +374 91 547102






