top of page
Լատինաամերիկյան պարեր

 

   «Իսպանական կենտրոնին» կից գործում է “SalsateKa” պարի դպրոցը, որը հանդիսանում է Հայաստանում առաջին սոցիալական պարերի դպրոցը: Սոցիալական պարերը սպորտայինից տարբերվում են նրանով, որ պրակտիկ են և պարում են հաճույքի, այլ ոչ թե մրցույթներին մասնակցելու համար:  Դպրոցում կարող եք սովորել լատինաամերիկյան այնպիսի պարեր, ինչպիսիք են` սալսա, բաչատա, կիզոմբա, ռեգետոն, մերենգե, կումբիա, ռուեդա դե կասինո և այլն:  

  

սոցիալական պարերի դպրոց
Խմբակային դասեր

 

    Խմբում` 8-12 հոգի, 1 ժամ տևողությամբ: Խմբակային դասերի դեպքում գործում է աբոնեմենտային տարբերակ՝ 4 (7.000 դրամ), 8 (12.000 դրամ) և 12 (17.000 դրամ) դասաժամով: Կարելի է վճարել նաև յուրաքանչյուր դասի համար՝ 2.000 դրամ:

Անհատական դասեր

 

    Անհատական դասերն անցկացվում են 1 կամ 2 հոգու հետ, 1 ժամ տևողությամբ, շաբաթական 1-6 անգամ` ըստ ցանկության: Մեկ դասաժամի արժեքն է 8.000 դրամ, իսկ զույգով հաճախելու դեպքում, միասին վճարում եք 10.000 դրամ:

Նշում

 

Աբոնեմենտային համակարգը գործում է ճկուն մեխանիզմով.

 

  • աբոնեմենտը կարող եք օգտագործել Սալսատեկայի ցանկացած դասին՝ իր վավերականության ժամանակահատվածում

  • յուրաքանչյուր աբոնեմենտ ունի 1 ամսվա մարման ժամկետ

  • աբոնեմենտը անհատական է և չի կարող օգտագործվել մեկ ուրիշի կողմից

  • աբոնեմենտը պետք է ներկայացնել յուրաքանչյուր դասին, իսկ կորցնելու դեպքում՝ դիմել ադմինիստրացիային

 

Դասաժամերին ու այլ մանրամասներին ծանոթանալու համար զանգահարել 010 | 091 | 547102

 

 

bottom of page